«Իմ քայլը» hիմնադրամի աշխատակիցները նախապես մշակված երեք տարբեր երթուղիներով Վայոց ձորի մարզում բաժանում են հարյուրավոր աշակերտների համար նախատեսված պլանշետները: Այս մասին Ֆեյսբուքում հայտնում է Աննա Հակոբյանը։
«331 պլանշետները կտրվեն մարզի 23 համայնքների 26 դպրոցներին՝ հանուն երեխաների հեռավար կրթության հասանելիության:
Ծրագրում ընդգրկված են Վայոց ձորի խոցելի ընտանիքների դպրոցահասակները՝ յուրաքանչյուր ընտանիքից մեկ երեխա սկզբունքով:
Վստահ ենք, որ պլանշետները կօգնեն բազմաթիվ երեխաների լրացնել բացթողնված դասերն ու կատարել դպրոցական ամառային արձակուրդների հանձնարարությունները, իսկ նոր ուսումնական տարին դիմավորել վերազինված ու նոր գիտելիքներով։
Համատեղենք մեր ջանքերը»,- գրում է ՀՀ վարչապետի տիկինը։