Կարևոր իրադարձություններ

Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. «Հայկական ժամանակ»

05 Հունիս, 2020 22:05
Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. «Հայկական ժամանակ»

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը:

Պողոսյանը նաև հայտնել է, որ դատարանի որոշմամբ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:

Պողոսյանի փոխանցմամբ՝ Արտյոմ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-311-րդ հոդված):

Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին