Կարևոր իրադարձություններ

Պաշտոնապես հայտարարում եմ․ կորոնավիրուսային հիվանդությունը հնարավոր չէ որևէ դեղով կանխարգելել․ Առողջապահության նախարար

04 Հունիս, 2020 20:20
Պաշտոնապես հայտարարում եմ․ կորոնավիրուսային հիվանդությունը հնարավոր չէ որևէ դեղով կանխարգելել․ Առողջապահության նախարար

Ես պաշտոնապես հայտարարում եմ. կորոնավիրուսային հիվանդությունը հնարավոր չէ որևէ դեղով կանխարգելել: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Համացանցում և հասարակության շրջանում վերջին ժամանակներս տարածվում են մի շարք դեղեր, որոնք, ըստ տարածողների, կանխում կամ բուժում են կորոնավիրուսային հիվանդությունները: Հիմա պացիենտների կողմից սեփական նախաձեռնությամբ դեղատներից գնվում և օգտագործվում են որոշակի դեղեր: Կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել, պաշտոնապես հայտարարում եմ: Ընդհանրապես, վիրուսային հիվանդությունները հնարավոր է կանխարգելել միայն պատվաստումով, որը այս պահին, ցավոք, չկա: Երբեմն անախտանիշ պացիենտները միջազգային մամուլից վերցված դեղորայքները պարզապես գնում են և սկսում ընդունել, ես կոչ եմ անում ինքնաբուժությամբ չզբաղվել և տուրք տալ միայն բժիշկների խորհուրդներին»,- ասաց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին