Կարևոր իրադարձություններ

Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ խիստ մեկուսացումից հրաժարվելը սխալ էր

03 Հունիս, 2020 22:10
Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ խիստ մեկուսացումից հրաժարվելը սխալ էր

Շվեդիան պետք է կորոնավիրուսային վարակի համաճարակի հենց սկզբից լրացուցիչ սահմանափակումներ սահմաներ։ Այս մասին «Շվեդական ռադիո»-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Տենգելը, գրում է Мeduza-ն։

«Եթե մենք ունենայինք այն գիտելիքները, որոնք ունենք այսօր, այն պահին, երբ բախվեցինք հիվանդության հետ առաջին անգամ, ապա կարծում եմ կընտրեինք ինչ որ միջակա բան այն ինչ արեց Շվեդիան, եւ այն ինչ ընտրեց մնացած աշխարհը»,- ասել է Տենգելը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թեգնելը խոստովանել է, որ COVID-19-ի դեմ պայքարի իր ռազմավարությունը հանգեցրել է չափազանց մեծ թվով մահվան, այն բանից հետո, երբ նա համոզել է իր երկրին խուսափել խիստ մեկուսացումից:

 

Լրահոս

Դիտել ավելին