Կարևոր իրադարձություններ

2018-ից ի վեր որևէ երրորդ երկրի հետ ՀՀ մասնակցությամբ գործարք չի եղել․ ՊՆ փոխնախարարը՝ զենքի ապօրինի վաճառքի մասին

03 Հունիս, 2020 17:13
2018-ից ի վեր որևէ երրորդ երկրի հետ ՀՀ մասնակցությամբ գործարք չի եղել․ ՊՆ փոխնախարարը՝ զենքի ապօրինի վաճառքի մասին

Այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև  զենքի անօրինական վաճառքի մասին շրջանառվող լուրերին, որի մասին օրերս խոսել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Փոխնախարարն ասաց՝  ցավում է, որ այս թեման դարձել է հանրային քննարկման առարկա և անորակ քաղաքական խաղերի մեջ են փորձում ներքաշել պաշտպանությունը․ 

«Առիթից օգտվելով՝ պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ 2018 թվականից ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվեց, որևիցե երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ որևիցե նմանատիպ գործարք տեղի չի ունեցել»,- ասաց նա:

 Գաբրիել Բալայանը խոսեց նաև օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարության մասին, թե եթե «ինքը լիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն՝ 3-4 ամսից կհարձակվեր Հայաստանի վրա», վերջինս նշեց․ «Ես ի պաշտոնե հետևում եմ Ադրբեջանի արձագանքին, այդ հայտարարությունը բավական ոգևորել է մեր հակառակորդին։ Չգիտեմ՝ ինչ է նրանց նպատակը իրականում, բայց ես հավաստիացնում եմ, որ մեր մարտունակության վրա որևիցե կերպ դա ազդեցություն չի ունենում, եթե հակառակորդը փորձում է ոգևորվել դրանից, ապա տեղում ճնշվում է նրանց ոգևորությունը»,- ասաց փոխնախարարը։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին