Կարևոր իրադարձություններ

Արդեն 2-րդ օրն անընդմեջ Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել

03 Հունիս, 2020 00:30
Արդեն 2-րդ օրն անընդմեջ Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել

Արդեն 2-րդ օրն անընդմեջ Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Այս մասին հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ կորոնավիրուսից մահացության ընդհանուր ցուցանիշն Իսպանիայում 27․127 է, սակայն առողջապահության նախարարության արտակարգ կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ մահվան դեպքերի ցուցանիշը կարող է հստակ չլինել։

Նշենք, որ վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք է արձանագրվել: Վիրուսի բռնկման օրից մինչ այժմ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 287,012 դեպք։

 

Լրահոս

Դիտել ավելին