Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

01 Հունիս, 2020 11:50
 Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ:

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին