Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ․ նրանք պահանջում են Ջորջ Ֆլոյդի սպանության արդար հետաքննություն

31 Մայիս, 2020 18:59
ԱՄՆ-ում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ․ նրանք պահանջում են Ջորջ Ֆլոյդի սպանության արդար հետաքննություն

Ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում սկսվել են բազմահազարանոց ցույցեր, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

Իշխանությունները հայտարարել են, որ կալանքի տակ են վերցրել Դերեկ Շովինը ։ Հենց նա է կիրառել Ֆլոյդի դեմ խեղդող հնարք (ծնկները դրել է նրա վզին), որից հետո նա մահացել է ։

Շովինին մեղադրանք է առաջադրվել երրորդ աստիճանի սպանության (ուժի կիրառման հետ կապված չկանխամտածված սպանություն) համար: Մինեսոտայի նահանգի օրենքներով այդ հանցագործության համար պատիժը կազմում է մինչեւ 25 տարվա ազատազրկում: Եվս երեք ոստիկանների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է ։

Այժմ Նյու Յորքի հազարավոր բնակիչներ դուրս են եկել քաղաքի փողոցներ և պահանջում են Ջորջ Ֆլոյդի սպանության արդար հետաքննություն:

Նյու Յորքից բացի, բողոքի ակցիաներ են նաև Լոս Անջելեսում, այստեղ խանութներ են թալանվել։ Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, կան հարյուրից ավելի բերման ենթարկվածներ: Քաղաքում պարետային ժամ է հայտարարվել:

Պարետային ժամ է հայտարարվել նաև Չիկագոյում, Ատլանտայում:

Նշենք, որ անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը:

Image may contain: plant and outdoor

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տեսախցիկը գրանցել էր պահը, երբ ոստիկանության այժմ արդեն նախկին սպա Դերեք Չովինը ծնկով խեղդում էր Ֆլոյդին։ Ավելի ուշ Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում։

Города США охватили протесты из-за гибели Джорджа Флойда

Беспорядки из-за смерти афроамериканца охватили более 10 городов ...

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին