Կարևոր իրադարձություններ

Վերջին շրջանում ավելացել են ծանր դեպքերը, մարդիկ արդեն ընտանիքներով են դիմում. թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն

30 Մայիս, 2020 19:01
Վերջին շրջանում ավելացել են ծանր դեպքերը, մարդիկ արդեն ընտանիքներով են դիմում. թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն

Այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը ասաց, որ եթե նախկինում մեկ ընտանիքից մեկ-երկու դեպք էր լինում, հիմա եթե ընտանիքում կա 6անձ, 6-ն էլ սիմպտոմներով են դիմում պոլիկլինիկա և հաստատվում է կորոնավիրուսային վարակը:

«Եթե հիվանդի վիճակում տեղի է ունենում վատթարացում միանշանակ արդեն քննարկվում է հիվանդի տեղափոխման հարցը ստացիոնար բուժման: Կուզենամ ասել, որ վերջին շրջանում ավելացել են ծանր դեպքերի շատացումը»,- ասաց Դուրգարյանը: 

Դուրգարյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ՝ պոլիկլինիկայի հսկողության տակ է գտվում 50 մարդ, կան նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին