Կարևոր իրադարձություններ

Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից. ԱԻՆ

26 Մայիս, 2020 20:55
Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից. ԱԻՆ

Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Խստագույնս պահպանվել են պարետատան նախանշած ուղղություններով բոլոր հանձնարարականները, դիմումներն ընդունվել են բացառապես առցանց, առավելագույն ծավալով աշխատանքը կազմակերպվել է հեռավար

Ամենօրյա ռեժիմով ջերմաչափվել են բոլոր աշխատակիցները, դիմակների և ձեռնոցների կրումը եղել է պարտադիր: Աշխատասենյակներում, ճաշարանում և մյուս վայրերում պահպանվել է սոցիալական հեռավորություն:

«Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ և 46 ինքնամեկուսացված աշխատակից»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին