Կարևոր իրադարձություններ

Միասնական մաքսային սակագներին անցումը կխթանի տեղական արտադրությունը. «Հայաստանի Հանրապետություն»

26 Մայիս, 2020 08:10
Միասնական մաքսային սակագներին անցումը կխթանի տեղական արտադրությունը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«2014 թվականին, Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներին միանալու ժամանակ, Հայաստանը 5 տարի անցումային ժամանակահատված էր վերցրել առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների համար: Միասնական մաքսային համակարգը ենթադրում է երրորդ երկրներից  մաքսային միության տարածք՝ այդ թվում նաև Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսատուրքի աճ: 

Հայկական կողմը իր շուկայում որոշակի կարգավորումներ և նոր պայմաններին հարմարվելու մեխանիզմներ ներդնելու նպատակով վերցրեց այդ  արտոնյալ ժամկետը, որն ամրագրվել էր «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հոդվածով:

Մեր հանրապետությունն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացավ արտոնյալ ռեժիմով եվրասիական մաքսային միության տարածք՝ մասնավորապես Հայաստան, առանց մաքսատուրքի բարձրացման ներմուծել մոտ 930 անուն ապրանք:  

Վերոնշյալ արտոնությունների ժամկետը լրացել է 2020 թվականի հունվարի 1-ին: Մինչ այդ հայկական կողմը շարունակեց բանակցություններն արտոնությունները երկարացնելու նպատակով:  Արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների ընթացքում ԵԱՏՄ ղեկավարների կողմից ստորագրվեց արձանագրություն, որով նոր՝ մեկ տարվա արտոնյալ ժամկետ տրվեց Հայաստանին: 

Ներմուծման արտոնություններն այս անգամ չեն տարածվում միայն 930-ի մեջ մտնող տրանսպորտային միջոցներին առնչվող 293 ապրանքատեսակի վրա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին