Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ

25 Մայիս, 2020 17:00
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․
«Անցյալ տարի հոկտեմբեր ամսին իմ նախաձեռնությամբ հանդիպեցի Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ։ Հանդիպումից հետո բազմաթիվ հայտարարություններ եմ արել, հարցազրույցներ եմ տվել, այս գործում ուղղակի և անուղղակի ազդեցություն, ներգրավվածություն ունեցած շատ կոնկրետ անձանց շրջանակի մասին եմ վկայաբերել։

Այսօր ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանը հրավիրեց ԱԱԾ՝ անցյալ տարի հոկտեմբեր ամսին Նաիրի Հունանյանի հետ հանդիպման որոշ մանրամասներ և առհասարակ հոկտեմբերի 27-ի գործի մասին կարևոր և առարկայական զրույցի»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին