Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ բուսաբանական այգու մոտակայքում․ կա մեկ տուժած

24 Մայիս, 2020 19:32
Ավտովթար՝ բուսաբանական այգու մոտակայքում․ կա մեկ տուժած

Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Մ․, ծնված 1986 թ․) բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին