Կարևոր իրադարձություններ

ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով. պաշտպան․ «Հայկական ժամանակ»

22 Մայիս, 2020 18:15
ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով. պաշտպան․ «Հայկական ժամանակ»

Քրեակատարողական ծառայության աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում են՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«ՔԿԾ ծառայողներն այստեղ են Քրեակատարողական բժշկության կենտրոնի բժշկի ուղեկցությամբ, եկել են այն տրամադրվածությամբ, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխեն այն դեպքում, երբ նա հիվանդանոցից դուրս գրված չէր, եւ տեսնելով, որ մենք այդ խնդիրը բարձրաձայնում ենք՝ ժամերի ընթացքում պարզվեց, որ առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշում, որի հիման վրա էլ հիվանդանոցը ստիպված նրան դուրս գրելու որոշում կայացրեց»,- ասել է պաշտպանը:

Թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենը, պաշտպանը չի իմացել, ասել է՝ որոշումը իրենց դեռ չի տրամադրվել. «Բայց փաստ է, որ բուժող բժիշկն է որոշում՝ բուժման կարիք կա, թե ոչ, ու հանկարծ պարզվում է, որ կենտրոնը որոշում է կայացրել, որ պիտի տեղափոխվի առանց դուրսգրման»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին