Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

ԶԱԳՍ-ի աշխատակիցը մի շարք քաղաքացիներից կաշառք է վերցրել․ ոստիկանների բացահայտումը

21 Մայիս, 2020 21:07
ԶԱԳՍ-ի աշխատակիցը մի շարք քաղաքացիներից կաշառք է վերցրել․ ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած հանրային ծառայողը 2015թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Աբովյան քաղաքի մի բնակչի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ծննդյան վկայականում ծննդյան տարեթիվը փոխելու և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դիմաց, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 382.800 դրամին համարժեք 800 դոլար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նույն հանրային ծառայողը, որը 2018 թվականի ամռանը զբաղեցրել է արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության փորձագետի պաշտոնը, չպարզված անձի ծննդյան վկայականը «Ապոստիլ» կնիքով հաստատելու գործընթացն արագ կազմակերպելու համար, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 600.000 դրամ, սակայն չկարողանալով ավարտին հասցնել գործընթացը՝ ստիպված է եղել վերադարձնել գումարը:

Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերին արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության իրավախորհրդատուի պաշտոնը զբաղեցրած նույն հանրային ծառայողը մեկ այլ անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ծննդյան վկայականում ազգանունը փոխելու և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դիմաց, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել է խոշոր չափի՝ 955.140 դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար, սակայն մերժում ստանալով՝ չի կատարել նշված գործողությունը:
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին