Կարևոր իրադարձություններ

Վարչապետի այցը կազմակերպելու և լուսաբանելու համար Արցախ են գործուղվում Էդուարդ Աղաջանյանը և Մանե Գևորգյանը

20 Մայիս, 2020 19:44
Վարչապետի այցը կազմակերպելու և լուսաբանելու համար Արցախ են գործուղվում Էդուարդ Աղաջանյանը և Մանե Գևորգյանը

Ինպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Արցախ՝ մասնակցելու Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնակալման արարողությանը:

Վարչապետի այցը կազմակերպելու եւ լուսաբանելու համար մայիսի 21-22-ին Արցախ են գործուղվում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը, մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումներից։

Նշված ժամանակահատվածում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կկատարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին