Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը սահմանափակ մարդիկ են մասնակցելու. Ովքե՞ր են ներկա լինելու Հայաստանից. «Հրապարակ»

20 Մայիս, 2020 08:12
Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը սահմանափակ մարդիկ են մասնակցելու. Ովքե՞ր են ներկա լինելու Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը սահմանափակ մարդիկ են մասնակցելու․ Շուշիի Երիտասարդության կենտրոն 100 հոգի են հրավիրել։

ԱԺ հատուկ նիստին կմասնակցեն նորընտիր պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, ԼՂ նախկին նախագահը, ՀՀ վարչապետը։ «Էս օրերին մեզանից շատ մարդիկ են նեղանում, ովքեր նախորդ ինաուգուրացիաներին ի պաշտոնե մասնակցել են, այսօր` կորոնավիրուսի պատճառով, որոշվեց նեղ կազմով անցկացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանի խոսնակը:

Հրավիրվել է նաեւ հայաստանյան էլիտան` կառավարություն, ԱԺ։ Կլինեն Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, ֆրակցիաների ղեկավարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին