Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ռուբինյանը դուրս կգա՞ «Իմ քայլից». «Փաստ»

20 Մայիս, 2020 08:08
Ռուբեն Ռուբինյանը դուրս կգա՞ «Իմ քայլից». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը: Բանն այն է, որ նա լարված հարաբերություններ ունի խմբակցության ղեկավարության հետ:

«Փաստ» թերթի իշխանական աղբյուրները, սակայն, պնդում են, որ առավել հավանական է մեկ այլ սցենար: Խոսքն այն մասին է, որ նա չի հրաժարվի մանդատից, սակայն դուրս կգա խմբակցությունից: Նույն աղբյուրների պնդմամբ, այդ դեպքում նրան կմիանան մի քանի այլ «իմքայլականներ», ըստ այդմ կձևավորվի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ, որը փաստացի գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո:

Ստացվում է, որ, ըստ պտտվող լուրերի, խորհրդարանի ավինյանական թևը կդառնա ինքնուրույն «խումբ» (օրենքը պատգամավորական խմբի ձևավորում չի նախատեսում), որը կհամակարգի Ռուբեն Ռուբինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին