Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Որ իմ տակը մի բան լիներ, ինձ կընտրեի՞ն. «Հրապարակ»

20 Մայիս, 2020 07:59
Որ իմ տակը մի բան լիներ, ինձ կընտրեի՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մոտ 2 շաբաթ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի եւ Քաջարանի համայնքապետերի՝ Գեւորգ Փարսյանի եւ Մանվել Փարմազյանի տներում։ Խոսվում էր նաեւ Տաթեւի համայնքապետ Մուրադ Սիմոնյանի մասին։ Կապանի ձախողված ընտրություններից հետո եւ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, իշխանությունը, ասում են, որոշել է դիրքավորվել՝ Սյունիքում հեռացնելով ոչ յուրային համայնքապետերին։ Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը լսել է, որ գործընկերների տներում խուզարկություն են կատարել, իրեն  դեռ չեն հասել, բայց շատ կուզենար, որ իր տունն էլ խուզարկեին։ «Դե, պապական տուն ա, կարող ա հնուց մնացած ոսկի-մոսկի  գտնեին, ինձ էլ բաժին լիներ»,- կատակեց նա։ 2007-ից նա Տաթեւ համայնքի ղեկավարն է, 2016-ից, իր խոսքով, դաժան մրցակցության արդյունքում 3 թեկնածուից ժողովուրդն իրեն է ընտրել՝ 8 միավորված համայնքների ղեկավար։ «Որ իմ տակը մի բան լիներ, ինձ կընտրեի՞ն»,- մեր հարցին հարցով է պատասխանում նա։

«Մենք աղքատ մարդիկ ենք, բիզնես չենք կարողանում դնենք, տղաներիս մի բանի հասցնեմ․ գան խուզարկեն, որ ի՞նչ անեն։ Սոված-ծարավ չենք, բայց բիզնես չունենք»։ Մուրադ Սիմոնյանն ասաց, որ անկուսակցական է․ «Ես միշտ եմ ասել՝ իշխանության կողմնակից եմ, բայց կուսակցական չեմ»։ Համայնքապետի նկատմամբ կոշտ մեթոդներ չեն կիրառվում գուցե այն պատճառով, որ եկող տարվա փետրվարին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, կրկին առաջադրվելու մասին էլ դեռ որոշում չունի։ Քաղաքական «դաբրոյի» չի սպասում․ «Ես երբեք չեմ սպասել դաբրոյի, եւ 2016 թվականին էլ թերթերը գրեցին, որ վերջապես Տաթեւում արդար ընտրություն իրականացավ։ Ես արդեն 60 տարեկան մարդ եմ, ուղղորդելով չեմ աշխատի, ժողովուրդն ուզեց՝ կառաջադրվեմ, չէ՝ չէ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին