Կարևոր իրադարձություններ

Գեղամավան գյուղի ակումբի մոտ 21-ամյա երիտասարդը դանակահարել է 23-ամյա համագյուղացուն և դիմել փախուստի

19 Մայիս, 2020 00:30
Գեղամավան գյուղի ակումբի մոտ 21-ամյա երիտասարդը դանակահարել է 23-ամյա համագյուղացուն և դիմել փախուստի

Մայիսի 13-ին, ժամը 21-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիկունքի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտել են երիտասարդի ինքնությունը, զրուցեցել բժշկի հետ, արձանագրել ախտորոշումը: 

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումնեի արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Գեղամավան գյուղի ակումբի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է նույն գյուղի 21-ամյա մի բնակիչ և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով դիմել փախուստի:

Բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 15-ին կասկածվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և ձերբակալվել:

 

Լրահոս

Դիտել ավելին