Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    532
    546

  • RUB

    6,85
    7,2

Կարևոր իրադարձություններ

Մի խումբ տղամարդիկ «քեֆ են արել» Սելիմի քարավանատանը. հերթական դեպքը՝ հուշարձանի տարածքում (տեսանյութ)

17 Մայիս, 2020 18:48
Հեղինակ՝ ԿԳՄՍ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
Մի խումբ տղամարդիկ «քեֆ են արել» Սելիմի քարավանատանը. հերթական դեպքը՝ հուշարձանի տարածքում (տեսանյութ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մի խումբ մարդիկ Սելիմի քարավանատանը, որն ունի մշակութային հուշարձանի կարգավիճակ, «քեֆ են արել»:

ՊՈԱԿ-ի էջում հրապարակվել են նաև տեսակադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ ալկոհոլային խմիչք օգտագործում և ճաշի պատրաստություն տեսնում: Տեսանյութը համացանցում հրապարակվել է օրեր առաջ:

«Սա հուշարձանի տարածքում կատարված հերթական դեպքն է։ Չափահաս մարդիկ, ովքեր որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում։ Համոզված ենք՝ գիտեն, որ Սելիմի քարավանատունը հուշարձան է։

Մինչեւ երբ պիտի ինքներս թշնամանքով վերաբերվենք մեր մշակութային ժառանգությանը։ Արդյոք կարիք կա հասուն մարդկանց բացատրել, որ հուշարձանը չի կարելի վնասել։
Հուսանք, որ իրավական գնահատականը չի ուշանա»,- տեսանյութին կից նշվում է գրառման մեջ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին