Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

ԵՀՄ-ն «Եվրատեսիլ 2020» մրցույթը փոխարինեց Աթենա Մանուկյանի մասնակցությամբ շոու ծրագրով

17 Մայիս, 2020 15:14
ԵՀՄ-ն «Եվրատեսիլ 2020» մրցույթը փոխարինեց Աթենա Մանուկյանի մասնակցությամբ շոու ծրագրով

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի մասնակիցների և երկրպագուների սպասելիքներն ինչ-որ չափով արդարացնելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունը մայիսի 16-ին մրցույթին փոխարինող շոու ծրագիր ներկայացրեց, որը հեռարձակվեց Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

 «Լուսարձակիր, Եվրոպա» շոու ծրագրի շրջանակում ներկայացվեցին մրցույթի տարբեր տարիների լավագույն մասնակիցների ելույթները, իսկ այն երգիչները, որոնք պետք է մասնակցեին «Եվրատեսիլ 2020»-ին, տեսակապով միացան ծրագրին՝ խոսելով այն մասին, որ երաժշտությունը միավորում է բոլորին:

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, որը պետք է ներկայացներ Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին, նշեց. «Հուսամ՝ բոլորդ առողջ եք և ապահով: Գուցե թվա՝ շղթայված եք, բայց սա իսկապես հրաշալի ժամանակ է ձեր թանկարժեք ադամանդները պահպանելու համար: Թույլ տվեք, որ դրանք փայլեն ձեզ վրա ճիշտ պահին: Մի՛ մոռացեք, որ դա անհնար է թվում, քանի դեռ չի արվել: Վստահ եմ, որ շատ շուտով կհանդիպենք: Առողջ եղեք: Սիրում եմ ձեզ»:

Շոու ծրագրի ավարտին «Եվրատեսիլ 2020»-ի բոլոր մասնակիցները միասին կատարեցին «Love Shine a Light» երգը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին