Կարևոր իրադարձություններ

Հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը ոչ միայն մոռացության չի տրվել, այլև շատ կոնկրետ պրոցեսներ են եղել․ վարչապետ

16 Մայիս, 2020 14:15
Հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը ոչ միայն մոռացության չի տրվել, այլև շատ կոնկրետ պրոցեսներ են եղել․ վարչապետ

Հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը ոչ միայն մոռացության չի տրվել, այլև շատ կոնկրետ պրոցեսներ են եղել։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի ուղարկած հարցին, թե ինչո՞ւ հանքարդյունաբերության սեփականատերերի ցանկը մոռացության տրվեց եւ արդյո՞ք ստեղծված տնտեսական ճգնաժամի պարագայում հանքարդյունաբերության դերը որոշիչ չի լինելու ՀՀ-ի համար։

«Օրենսդրական փոփոխությունների արդյունքով սահմանվել է, որ այդ ոլորտում ներգրավված մարդկանց հայտարարագրի ներկայացման ժամկետ է սահմանվել 2020 թվականի փետրվարի 20-ը։ Այդ պրոցեսը ամբողջ ընթացքի մեջ է։ Սա ըստ էության ոչ միայն ՀՀ-ում այլեւ ամբողջ աշխարհում նոր համակարգ է եւ այդ համակարգը դեռ պետք է աշխատի՝ կայանա։ Օրենսդրական փոփոխություններն էլ տեղի կունենան»,- ասաց վարչապետը, հավելելով, որ կան որոշակի քրեական գործեր եւ այդ քրեական գործերի քննության եւ բարեհաջող դատական հրապարակային փուլին անցնելու ընթացքում նա կհնչեցնի բոլոր հարցերի պատասխանները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին