Կարևոր իրադարձություններ

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով կալանավորվել են ծառայակիցը և սպան․ ՔԿ

16 Մայիս, 2020 12:08
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով կալանավորվել են ծառայակիցը և սպան․ ՔԿ

Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի փաստով առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, շորթում կատարելու և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին