Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Իրենք երկիրը թալանում էին, գիտեն, թե կարող են բոլորին կոռուպցիոներ ներկայացնեն․ Դանիել Իոաննիսյան

16 Մայիս, 2020 09:32
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Իրենք երկիրը թալանում էին, գիտեն, թե կարող են բոլորին կոռուպցիոներ ներկայացնեն․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Կոռուպցիոներ փեսան, ասում են, ադամանդների «լեվիյ» բիզնես ունենալու մեջ է մեղադրել Նիկոլ Փաշինյանին։

Պատմե՞մ, թե ոնց էր քաղ.ավիացիայի կոմիտեի մի պաշտոնյա (որի մասին Նիկոլ Փաշինյանը նախորդ ասուլիսին ասում էր, որ գործից հազիվ են հանել), Սերժ Սարգսյանի անվտանգության մի հայտնի աշխատակցի հետ Լիբանանից ադամանդ բերում։

Այո, դա քաղ.ավիացիայի այն աշխատակիցն էր, որը ԱԱԾ-ի միջոցով զեկուցում էր, որ «Տաթևիկ Ռևազյանը RyanAir-ի պահակի հետ է բանակցում» (ձևակերպումը Փաշինյանինն թ)։

Իրենք երկիրը թալանում էին, գիտեն, թե կարող են բոլորին կոռուպցիոներ ներկայացնեն»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին