Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիների հետ լինել կոռեկտ, իսկ հանցագործների հետ լինել վճռական․ Արման Սարգսյանի կոչը՝ ոստիկաններին

15 Մայիս, 2020 22:29
Քաղաքացիների հետ լինել կոռեկտ, իսկ հանցագործների հետ լինել վճռական․ Արման Սարգսյանի կոչը՝ ոստիկաններին

Այսօր՝ մայիսի 15-ին, ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Արման Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը վեր հանեց արտաքին ծառայության թերությունները։ Արման Սարգսյանը խոսելով համայնքային ոստիկանների ծառայության մասին՝ նշեց, որ նրանք պետք է իդեալական տիրապետեն իրենց հատկացված տարածքների իրավիճակներին։

Արման Սարգսյանը կարևորեց հանցագործությունների կանխման ու նախականխման միջոցառումները և պրոֆիլակտիկ աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Ոստիկանության պետը խիստ հանձնարարեց բացառել կոռուպցիոն ռիսկներն ու ոստիկան-կրիմինալ կապը։ Նման դեպքեր բացահայտվելու դեպքում ծառայողը կենթարկվի խիստ պատասխանատվության։

Համավարակի դեմ պայքարի շրջանակներում հանձնարարվեց նաև անվերապահորեն ապահովել ՀՀ Պարետի որոշումների կատարումը։
Խոսվեց ճանապարհային ոստիկանության և պարեկապահակետային ծառայության աշխատանքի մասին։ Ոստիկանության պետը հանձնարարեց քաղաքացիների հետ լինել կոռեկտ, իսկ հանցագործների հետ լինել վճռական։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, կադրային քաղաքականության և ծառայությանը վերաբերող այլ հարցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին