Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում․ դեսպանատուն

14 Մայիս, 2020 16:11
Հեղինակ՝ Վրաստանում ՀՀ դեսպանատուն
ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում․ դեսպանատուն
 

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․

«Տեղեկացնենք, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։

Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։

Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։

Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։

Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։

Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։

Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին