Կարևոր իրադարձություններ

50 հազար դրամ վճարելով մարդը կարող է բնակարան ձեռք բերել․ կառավարությունը նոր ծրագիր է ներկայացրեց

14 Մայիս, 2020 15:44
50 հազար դրամ վճարելով մարդը կարող է բնակարան ձեռք բերել․ կառավարությունը նոր ծրագիր է ներկայացրեց

Գործադիրը հաստատել է Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում: Երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն կընձեռվի շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։ Նպատակային ծրագրերը երեքն են՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։ Նպատակային ծրագրերի համար 2020 թ. պետբյուջեով նախատեսվել է 526 մլն 760 հազար դրամ։ 2020 թ.-ին նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245, կանխավճարի ապահովագրության աջակցություն՝ 540, երեխայի ծննդյան աջակցություն՝ 300 շահառուի։

Անդրադառնալով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համակարգի ներդրման կարևորությունը. «Կարևորը, որ համակարգը ներդրվի, իսկ երբ կսկսի աշխատել՝ անհրաժեշտ փոփոխությունները կարվեն»: Վարչապետը հույս է հայտնել, որ տարեցտարի այս ռազմավարական ծրագրի շահառուների թիվը կավելանա. «Սա այն ծրագիրն է, որի համար ոչ մի գումար չենք խնայի. ինչքան շատ լինի, այնքան՝ լավ»:

Դրանով պետությունը վճարելու է կանխավճարի մի մասը, իսկ մյուս մասը, եթե մարզում է գնվում տունը, ապահովագրելու է։

 «Ձեր ասածով ստացվեց, որ մարդը կարող է մի 50 հազար դրամ վճարելով արդեն բնակարանը ձեռք բերի»,- ասաց Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն առաջարկեց թվային դետալները հետագայում հրապարակել, սակայն վարչապետը չհամաձայնեց։ Ապա հենց վարչապետն էլ խոստացավ, որ թվային հարցերը կհրապարակեն հետո, որպեսզի կառավարության նիստի ժամանակ թվաբանություն չանեն։

 

Լրահոս

Դիտել ավելին