Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    576
    588

  • RUB

    6,26
    6,51

Կարևոր իրադարձություններ

Աշխատողների իրավունքները կպաշտպանվեն նաև արտադատական ճանապարհով. «Հայաստանի Հանրապետություն»

14 Մայիս, 2020 09:18
 Աշխատողների իրավունքները կպաշտպանվեն նաև արտադատական ճանապարհով. «Հայաստանի Հանրապետություն»

«Արտակարգ դրության ժամանակահատվածում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև առանձին պատգամավորներ նամակներ են ստանում քաղաքացիներից աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ։

 Մարդիկ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար օգտագործում են բոլոր հնարավոր եղանակները։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ խնդիրների մի մասը կապված էր այն աշխատողների իրավունքների հետ, որոնց աշխատանքը հնարավոր չի եղել կազմակերպել հեռավար եղանակով, և գործատուն, օգտվելով իրավիճակից, տուն է ուղարկել առանց վարձատրության։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին լրացուցիչ լիազորություն տրվեց 2020 թ. մարտի 16-ից հետո ծագած վեճերի դեպքում ընդունելու բողոքներ և քննության առնելու այդ ժամանակահատվածին վերաբերող աշխատանքի իրավունքի խախտման դիմումները։

Տեսչությանը լրացուցիչ իրավունքներ տալը մեկ քայլ առաջ էր աշխատողների համար արտադատական պաշտպանության մեխանիզմներ ներդնելու ճանապարհին։ Եթե դատարան դիմելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է, ապա այս դեպքում աշխատողը հնարավորություն ունի դիմելու վարչական մարմնին, իսկ վերջինս էլ կհարուցի վարույթ։

Աշխատողների իրավունքների պաշտպանությանն ուղղված հաջորդ քայլերից մեկը վերաբերում է գործադուլի իրավունքի դյուրինացմանը։ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, այս ուղղությամբ զուգահեռ մշակվում են երկու նախաձեռնություն, մեկը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մյուսը՝ միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին