Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետն ու մեծ թվով «կարմիր բերետներ»

13 Մայիս, 2020 23:48
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետն ու մեծ թվով «կարմիր բերետներ»

Մայիսի 13-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Оպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով «կարմիր բերետներ»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են. «Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն: Թեթև ավտոմեքենաների բախումը վերածվեց վիճաբանություն-ծեծկռտուքի ու եթե ոստիկանները տաք հետքերով չժամանեին, հնարավոր է, փողոցում ունենայինք զոհեր ու վիրավորներ, քանի որ կռվի բոլոր մասնակիցները 18-25 տարեկան ջահելներ էին, իսկ էսօրվա ջահելները ուղեղով չեն մտածում, բայց այս անգամ՝ շնորհիվ ոստիկանների օպերատիվ արձագանքմանը, բանը դրան չհասավ»: 

Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին