Կարևոր իրադարձություններ

Բաղանիսում «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսը․ ԱԻՆ

13 Մայիս, 2020 19:10
Բաղանիսում «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսը․ ԱԻՆ

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում՝ ավտոլվացման կետի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

 

Լրահոս

Դիտել ավելին