Կարևոր իրադարձություններ

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել կոշտ տնտեսման միջոցառումներին

17 Հոկտեմբեր, 2015 09:55
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել կոշտ տնտեսման միջոցառումներին

Հունաստանի խորհրդարանն ընդունել է բարեփոխումների փաթեթ, որը նախատեսում է կոշտ տնտեսման նոր նորմերի ներմուծում, որոնք համաձայնեցված են վարկատուների հետ Աթենքի ֆինանսական օգնության ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Խորհրդարանականների կողմից հավանության արժանացած միջոցառումների շարքում են կենսաթոշակների կրճատումը, թոշակի անցման տարիքը 67 տարեկան դարձնելը, անշարժ գույքի վարձակալության եկամտահարկի բարձրացումը, ինչպես նաև մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են ազատականացնելու էներգակիրների շուկան։

Նոր օրենքի ընդունումը համարվում է նախապայման՝ 2 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հերթական տրանշի ստացման համար։

Քվեարկության մեկնարկից առաջ Աթենքում խորհրդարանի շենքի մոտ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ իրենց բողոքն արտահայտելու կոշտ տնտեսման միջոցառումների դեմ։

 

Լրահոս

Դիտել ավելին