Հակապետական ծրագրի կասեցում. Ինչ էր նախատեսել և ինչից է դժգոհ Կարեն Կարապետյանը. «Ժամանակ»
12 Մայիս, 2020 09:37
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը պատրաստվում է 2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:
Այս ծրագիրը հաստատվել է ներկա իշխանությունների գործունեությունից դժգոհ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք: Կարապետյանը երևի նախատեսել էր, որ այս կառույցը ևս կանցնի իր յուրայիններից որևէ մեկին, բայց չհասցրեց կյանքի կոչել այդ հակապետական ծրագիրը, ինչից էլ երևի խիստ դժգոհ է»: