Կարևոր իրադարձություններ

Առաջ ընդդիմադիր գործիչը եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, էնքան կծեծեին, էշին քեռի կասեր․ Ալեն Սիմոնյան

11 Մայիս, 2020 18:08
Առաջ ընդդիմադիր գործիչը եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, էնքան կծեծեին, էշին քեռի կասեր․ Ալեն Սիմոնյան

Առաջ ընդդիմադիր գործիչը եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, էնքան կծեծեին, էշին քեռի կասեր։  Այս մասին, քիչ առաջ, Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկինում ու հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակին։

«Եթե ընդդիմադիր գործչի եղբայրը երկրի ղեկավարի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ, ծաղրանքներ թույլ տար, ռեստորանում կծեծեին ու իր քաղաքական գործիչ եղբայրը կգնար հանդիպման երկրի ղեկավարի հետ, որպեսզի պայմանավորվի այդ հարցը հարթելու համար։ Այո՛, դա առաջ էր, հիմա նման բարքեր չկան։ Հիմա մենք ունենք իշխանությանը ներկայացված երեք վերջնագիր՝ տարբեր խմբակների կողմից։ Այո՛, քաղաքական գործչին պաշտպանելը միգուցե արգելված է, իսկ ո՞վ է պաշտպանելու՝ ուղիղ եթերների ընթացքում քաղաքական գործչի մոր, կնոջ, դստեր նկատմամբ հնչող սպառնալիքների հարցում քաղաքական գործիչներին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

«Միակ բանը, որ ակնկալում եմ հաջորդ ելույթի ժամանակ այն է, որ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանն ու ևս մի քանիսը ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից, ձեզնից, ինձնից ու Սասուն Միքայելյանից»,- եզրափակեց Սիմոնյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին