Կարևոր իրադարձություններ

Անցած տարիներին երեխաներ են վաճառվել․ ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել. Գևորգ Պապոյանը՝ Արման Թաթոյանին

11 Մայիս, 2020 12:20
Անցած տարիներին երեխաներ են վաճառվել․ ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել. Գևորգ Պապոյանը՝ Արման Թաթոյանին

«Անցած տարի մի աղմկահարույց քրեական գործ հարուցվեց, ըստ որի այլ երկրների քաղաքացիների կողմից կատարվել են ապօրինի որդեգրումներ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «երեխաներ են վաճառվել»: Հետևու՞մ եք այս գործին, ի՞նչ է կատարվում, ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել հիմա»,- այսօր՝ մայիսի 11-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ-ի աշխատակազմում նույնպես կա այդ առումով հարուցված վարույթ.

«Մենք նաև քրեական հետապնդման մարմիններին ուղարկել ենք համապատասխան հարցումներ, ուսումնասիրություններ են կատարվել, որոնք տեղ են գտել զեկույցում»,-ասաց նա:

Անդրադառնալով նախկինում եղած խնդիրներին՝ ՄԻՊ-ը նշեց, որ նախկինում այս ոլորտը եղել է ոչ պատշաճ ուշադրության կենտրոնում և խնդիրներ, իհարկե, եղել են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին