Կարևոր իրադարձություններ

ԱԺ ծեծկռտուքի նյութերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

11 Մայիս, 2020 11:58
ԱԺ ծեծկռտուքի նյութերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով:

 

Անցյալ շաբաթվա վերջին դատախազությունը սկսեց ուսումնասիրել խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որին ներքաշվել էին այլ պատգամավորներ ևս։

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին