Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսը Ֆրանսիայում հայտնվել է մեկ ամիս շուտ, քան համարվում էր մինչ օրս․ գիտնականները դեռ չեն հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել

08 Մայիս, 2020 00:29
Կորոնավիրուսը Ֆրանսիայում հայտնվել է մեկ ամիս շուտ, քան համարվում էր մինչ օրս․ գիտնականները դեռ չեն հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել

Ֆրանսիայում պաշտոնապես կորոնավիրուսի առաջին դեպքերն արձանագրվել էին հունվարի 24-ին։ Սակայն Սեն Դենի համալսարանական հիվանդանոցի աշխատակիցները SARS-CoV-2 վիրուս են հայտնաբերել խորխի սառեցված նմուշներում, որոնք վերցվել էին դեռ 2019թ.-ի դեկտեմբերին` այն ժամանակ, երբ նոր էին տվյալներ հաղորդվում Չինաստանի Ուհան քաղաքում նոր տեսակի վարակի տարածման մասին: Այս մասին հայտնում է Meduza-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նմուշը վերցված է 42-ամյա մի տղամարդուց, ով Չինաստանում չէր եղել, սակայն նրա կինն աշխատում էր Շառլ դե Գոլի օդանավակայանի մոտ գտնվող սուպերմարկետում: Տղամարդը հոսպիտալացվել է դեկտեմբերի 27-ին և 3 օր անց դուրս գրվել հակաբիոտիկների կուրս ստանալուց հետո:

Նշենք, որ այսօրվա դրությամբ Ֆրանսիան գտնվում է COVID-19 հիվանդացածների թվով հինգերորդ տեղում ՝ 170 հազար վարակվածով և 25 հազար մահով:

 
 

Լրահոս

Դիտել ավելին