Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով: Ամերիաբանկը կարևորում է վարկանիշի վերահաստատումը կայուն հեռանկարով, հատկապես COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում:
Վարկանիշը տրամադրելիս` Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ, այդ թվում` Ամերիաբանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի առկայությունը: Մասնավորապես նշվում է, որ 2020թ հունվարի 1-ի դրությամբ ՓՄՁ վարկերի ծավալը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 17,4 %, իսկ ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել են ընդհանուր վարկային պորտֆելի 25%-ը, ընդ որում, այն գրեթե հավասարաչափ է բաշխված հիփոթեքային և սպառողական վարկերի մեջ:
Նշենք, որ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է.
Չնայած կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակին` Moody's վարկանշային գործակալությունն ակնկալում է, որ Բանկի կողմից ֆինանսական միջոցների ներգրավման ցուցանիշները և իրացվելիության մակարդակը կմնան կայուն: