Կարևոր իրադարձություններ

ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ պաշտոնական

05 Մայիս, 2020 18:55
ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ պաշտոնական

ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին