Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում կարանտինի ամբողջական չեղարկումը շոկային հետևանքներ կունենա. Զելենսկի

05 Մայիս, 2020 13:00
Ուկրաինայում կարանտինի ամբողջական չեղարկումը շոկային հետևանքներ կունենա. Զելենսկի

Ուկրաինայում կարանտինի ամբողջական չեղարկումը շոկային հետևանքներ կունենա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հաղորդում  է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքերով, երկրին հաջողվել է խուսափել վարակի տարածման կրիտիկական սցենարից` «խիստ, բայց ճիշտ միջոցառումների» շնորհիվ:

«Եթե վաղը վերադառնանք կյանքի սովորական ռիթմին, ապա հավանաբար, մինչև տարեվերջ կունենանք 120 հազար մահվան դեպք»,-ասել է Զելենսկին և շեշտել, որ Ուկրաինայում կարող էին հիվանդանալ ոչ թե 12 հազար, այլ 200 հազար մարդ: Նա նաև շնորհակալություն է հայտնել բժիշկներին կատարած աշխատանքի համար

 

Լրահոս

Դիտել ավելին