Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյան նշանակվել է քննչական կոմիտեի նախագալի տեղակալ

04 Մայիս, 2020 22:27
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյան նշանակվել է քննչական կոմիտեի նախագալի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Արգիշտի Քյարամյանին պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյան նշանակվել է քննչական կոմիտեի նախագալի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին