Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Պայթեցումներ. Թումանյանից մինչեւ Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթեւեկության համար

04 Մայիս, 2020 10:22
Պայթեցումներ. Թումանյանից մինչեւ Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթեւեկության համար

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 5-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետեւանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչեւ Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթեւեկության համար։

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին