Կարևոր իրադարձություններ

Վաղը՝ երկար ժամանակով, երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը․ Երևանի քաղաքապետարանն իրազեկում է

09 Ապրիլ, 2020 18:40
Վաղը՝ երկար ժամանակով, երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը․ Երևանի քաղաքապետարանն իրազեկում է

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Սարալանջ փողոցում (երթևեկելի հատված) կոյուղու կոլեկտորի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են շինարարական աշխատանքներ, որի հետևանքով 10.04.2020թ.՝ ժամը 10:00-17:00-ն երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը (Արմենակյան փողոցից մինչև Բուռնազյան փողոց):

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին