Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ բուժում է ստանում․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

08 Ապրիլ, 2020 23:05
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ բուժում է ստանում․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում:

Նշենք, որ ապրիլի 7-ի տվյալներով հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758։ Առավոտյան գրանցվել է 1 մահ. 93-ամյա պացիենտը տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ:

 

Լրահոս

Դիտել ավելին