Կարևոր իրադարձություններ

Սիսիանում ոստիկանները 3 քաղաքացու են ծեծել․ Սրբուհի Գրիգորյան

07 Ապրիլ, 2020 20:45
Հեղինակ՝ Սրբուհի Գրիգորյան
Սիսիանում ոստիկանները 3 քաղաքացու են ծեծել․ Սրբուհի Գրիգորյան

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հատուկ նոր ոստիկանապետի համար։

Սիսիանում ոստիկանությունը ( մասնակից է նաև միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը) բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու են ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածներից երկուսը հոսպիտալացվել են։ Ըստ տեղեկությունների նրանցից մեկի ծնոտը ջարդել են։

Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։

Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։

Զբաղվեք այս խնդրով։

Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։

Ափսոս՝ Սիսիանում չեմ...

Հիմա նաև պաշտոնական գրություն կուղարկեմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին