Արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 1-ին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորորդու եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դստեր հարսանիքն է: Խնջույքը կկայանա վերջին շրջանում էլիտայի սիրած հարսանքատեղիում՝ «Ֆլորենս» ռեստորանում: Փեսան Աբովյանի ընտրությունների չկայացած թեկնածու Վարդան Մանուկյանի որդին է, ով ընկերության տնօրեն է: Մարզպետի դստեր հետ ծանոթացել է համալսարանում ուսանելու տարիներին: Քավորը հանրությանը հայտնի անձ չէ՝ փեսայի ընկերներից է: Հարսանիքին քաղաքական էլիտայի ներկայությունն ապահովելու են խնամիները, նրանց հրավիրել է հենց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ի դեպ, վերջին շրջանում հարսանիքների այնպիսի տարափ է, որ ասում են՝ Սերժ Սարգսյանի մոտ հատուկ քննարկումների առիթ է դառնում տվյալ հարսանիքին գնալ-չգնալու թեման։