Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ BBC

07 Ապրիլ, 2020 00:38
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակված է կորոնավիրուսով, տեղավորվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին հայտնում է BBC-ին։

Աղբյուրի փոխանցմամբ վերջին ժամերի ընթացքում վարչապետի առողջական վիճակը վատթարացել է, որից հետո բժիշկները որոշել են նրան տեղափոխել արհեստական շնչառության սարքին ավելի մոտ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջոնսոնը, ում առողջական խնդիրները՝ բարձր ջերմությունն ու հազը դեռևս պահպանվում են, բուժող բժշկի խորհրդով տեղափոխվել է հիվանդանոց։ 

 

Լրահոս

Դիտել ավելին