Կարևոր իրադարձություններ

«Արմենիա»-ն չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները․ ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան

06 Ապրիլ, 2020 22:38
Հեղինակ՝ Գևորգ Խաչատրյան
«Արմենիա»-ն չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները․ ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները։

Հիշեցնեմ, որ ավելի վաղ մենք չեղարկել էինք մինչև ապրիլի 16-բոլոր չվերթները։

Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան։ EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։

Հավելեմ, որ Արմենիա ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին։

Հայցում եմ լրագրողների ընկերներիս ներողամտությունը,հարցազրույց այս թեմայով կտրամադրեմ, երբ իրավիճակը ավելի պարզ լինի,հիմա աշխատելու ժամանակն է»։

 

Լրահոս

Դիտել ավելին