Կարևոր իրադարձություններ

Առինջ համայնքում արձանագրություն է կազմվել «Զիլ» մակնիշի ինքնաթափ բեռնատարի վարորդի նկատմամբ

03 Ապրիլ, 2020 14:30
Առինջ համայնքում արձանագրություն է կազմվել «Զիլ» մակնիշի ինքնաթափ բեռնատարի վարորդի նկատմամբ

2020 թվականի ապրիլի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքի տարածքում ստուգել են Գեղարքունիկի մարզի բնակիչ Հ. Ա.-ի «Զիլ» մակնիշի 15SU064 պետհամարանիշով ինքնաթափ բեռնատարը։ Վարորդը հողի բերրի շերտի տեղափոխման համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, առգրավված 3,0 խմ հողի բերրի շերտը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժնին:

 

Լրահոս

Դիտել ավելին