Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին որոշումը

02 Ապրիլ, 2020 18:40
Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին որոշումը

Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը: Այդ մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։  ։

 

Լրահոս

Դիտել ավելին